Վարդան Մինասյան. Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին

Վարդան Մինասյան. Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին

PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և միայն նշել է հետևյալը. «Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին: Շնորհավորում եմ Իռլանդիային փլեյ-օֆֆ դուրս գալու համար և հաջողություն մաղթում»:

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպմանը Հայաստանի հավաքականը մնաց տաս հոգով և 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային, արդյունքում EURO-2012 եզրափակիչ մրցաշարում կպայքարեն Զմրուխտե կղզու ֆուտբոլիստները:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---