Հայաստանում առաջին անգամ կնշեն Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը

Հայաստանում առաջին անգամ կնշեն Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը

PanARMENIAN.Net - Այսուհետ Հայաստանում հոկտեմբերի երրորդ կիրակին նշվելու է Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Հայաստանում առաջին անգամ նշելու են գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը: Այս տարի այդ օրը նշվելու է հոկտեմբերի 16-ին, ինչը խորհրդանաշական է, քանի որ այդ օրը նշվում է նաև Պարենամթերքի միջազգային օրը»,- հավելել է նա:

Հայաստանի կառավարության 2011-ի ապրիլի 21-ի N538 որոշման համաձայն ամեն տարի հոկտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը նշվելու է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը»:

4  12.10.11 - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---