Intel-ը դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը12 հոկտեմբերի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Intel ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է հեռուստաչիպերի արտադրությունը և պատրաստվում է չիպեր նախագծել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների համար, հաղորդում է IDG լրատվական ծառայությունը։ Intel-ն իր հեռուստաչիպեր նախագծող ճարտարագետներին նշանակելու է պլանշետային չիպերի նախագծման պատասխանատու, ասել է Intel-ի ներկայացուցիչ Կլաուդին Մանգանոն։ Sony ընկերության հեռուստացույցները ամենահայտնի արտադրանքներն են, որ աշխատում են Intel-ի հեռուստաչիպերով։ Դրանք են CE4100 և CE4200 չիպերը։ Intel-ը նաև հանդիսանում է Widget Channel-ի ստեղծողը։ Սա մի հարթակ է, որ նախագծվել է ինտերնետն ու հեռուստատեսությունը միացնելու նպատակով, որը հայտարարվել էր Yahoo-ի կողմից 2008-ին։ Սակայն Intel-ն ամբողջապես չի հրաժարվում հեռուստաչիպերի նախագծումից, ասել է Կլաուդին Մանգանոն։ «Մենք ունենք մի շարք պատվիրատուներ և շարունակելու են աշխատել նրանց համար և աջակցել, երբ կարիքը զգան»,- նշել է նա։ Intel-ը նաև ասել է, որ ավելի շատ է ներդրումներ կատարելու սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների չիպերի նախագծման ոլորտում, քանի որ ցանկանում է ավելի մեծ հենակետ ունենալ այդ շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |