Հայաստանում 9 ամիսների ընթացքում արտադրվել է 131.5 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք 12 հոկտեմբերի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում գյուղատնտեսության արտադրանքի համախառն արդյունքը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 62 տոկոսով ավել է 2010-ի նույն շրջանից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ոլորտի ձեռքբերումների շարքում նախարարը հատուկ նշել է հացահատիկի արտադրությունը, ինչը գյուղնախարարության կողմից մշակված և կառավարության կողմից հավանության արժանացած 2010-2014թթ. երկրում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման արդյունքն է: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ-ից Հայաստան է բերվել 950 տոննա ցորենի բարձրակարգ սերմ, իսկ 2011-ի սեպտեմբերիn` լրացուցիչ 1150 տոննա, որոնք արդեն բաժանվել են ֆերմերային տնտեսություններին: Սերգո Կարապետյանը հավելել է, որ սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման շրջանակներում 2011-ին հաջողվել է ավելացնել ցանքատարածությունները 17 հազար հա-ով, այն դեպքում, երբ անցյալ տարիներին այդ տարածքները կրճատվել են 10 հազար հա-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |