Հայաստանի գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել խաղողի մթերման գործընթացը 12 հոկտեմբերի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում արտադրվել է 175 հազար տոննա խաղող 2010-ի 220 հազար տոննայի փոխարեն, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ձեռքբերումների շարքում ցանկանում եմ նշել, որ այս խաղողի մթերումը կազմակերպվել էր շատ լավ մակարդակով»,- ասել է նա: Դրա հետ կապված` նախարարն ասել է, որ արդեն մթերվել է 106 հազար տոննա խաղող 2010-ի 134 հազար փոխարեն, միաժամանակ հավելել է, որ 1 կգ խաղողը մթերվել է 130 դրամով: Միայն Տավուշի մարզում խաղողը մթերվել է 1 կգ համար 120 դրամով: Կարապետյանը հավելել է, որ խաղողի, մրգի և բանջարեղենի մթերման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, այս տարի արտադրվել է 42 հազար տոննայով ավելի պտղատու կուլտուրաներ և 23 հազար տոննայով ավելի բանջարաբոստանային կուլտուրաներ, մնացած կուլտուրաների ծավալների արդյունքներն ավելի ուշ են ամփոփվելու: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |