ՀԿԵ-ն աշխատանքներ է տանում Ջաջուռի թունելում սողանքների վտանգը նվազեցնելու հարցում

ՀԿԵ-ն աշխատանքներ է տանում Ջաջուռի թունելում սողանքների վտանգը նվազեցնելու հարցում

PanARMENIAN.Net - Ներկայումս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Ջաջուռի թունելի ներսում վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, եւ որպեսզի ջրի ներթափանցում չլինի թունելում` վերականգնում է նաեւ արտաքին ջրահեռացման ուղիները, որի համար իրականակցվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ «Տրանսնախագիծ» ինստիտուտի կողմից կազմվել է նախագիծ:

Հարկ է նշել, որ Ջաջուռի թունելում տարվող աշխատանքները թույլ են տալիս էապես նվազեցնել սողանքների վտանգը: ՀԿԵ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սողանցքների հետ պայքարին, որոնք մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղային հաղորդակցության համար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում այժմ արդեն նշվում են միայն Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---