«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը ցանկանում է ՊՆ ղեկավարից ստանալ բանակում զոհվածների ցուցակը12 հոկտեմբերի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար պարոն Ս.Օհանյանին խնդրելով հետևյալ տեղեկատվությունը` 1994թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ` անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները: «Խնդրում ենք մեզ տրամադրել կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ` պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը. դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը, առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը»,-ասվում է հայտարարության մեջ: Խումբը խնդրում է նաև տրամադրել օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում, ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ` տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը, ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող` պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |