Հայաստանում լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը 2011-ի առաջին կիսամյակում աճել է 100 000-ով12 հոկտեմբերի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մամլո ասուլիսի ժամանակ հանդես եկավ մի քանի հայտարարություններով։ Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի խոսքով, հանձնաժողովն իր այսօրվա նիստում հաստատել է մեծածախ ինտերնետի սակագնի նոր բանաձևը՝1Մբ ինտերնետի համար այն կազմում է 35 600 դրամ։ «Այս ցուցանիշը զգալի նվազել է՝ համեմատած 2010-ի 174 000 դրամ սակագնի հետ։ Իսկ եթե համեմատենք նախորդ տարիների հետ, 2006-ին այս սակագինը կազմում էր 5 մլն 460 000 դրամ 1Մբ-ի համար։ Այս նվազումը պայմանավորված է ինտերնետի օգտագործողների քանակի և միջազգային IP տարանցման տրաֆիկի կտրուկ աճով։ Եթե մենք հունվարին ունեինք 10Գբ ընդհանուր ծավալ ամբողջ երկրով, կիսամյակի վերջում ունենք՝ 17Գբ, իսկ մինչև տարվա վերջ կանխատեսում ենք այս դինամիկայի աճ՝ մինչև 22Գբ»,-նշեց նա։ 2011-ի հունվարից մինչև կիսամյակի վերջ գրանցվել է նաև լայնաշերտ ինտերնետի օգտագործողների աճ շուրջ 100 000-ով։ Ըստ Սամվել Արաբաջյանի, կիսամյակի վերջում օգտագործողների ընդհանուր թիվը կազմել է 340 000 օգտագործող։ Ինչպես հավելեց Սամվել Արաբաջյանը, ՀԾԿՀ-ն որոշում է միայն խոշոր ընկերությունների սակագները։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |