ԿԲ-ն Արցախի բանկերի ներկայացուցիչներին կսովորեցնի պայքարել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ12 հոկտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Վերահսկողության վարչության կողմից անցկացվելու է համատեղ դասընթաց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) կանխարգելման, ինչպես նաև բանկային գործունեության ոլորտներում օրենսդրական պահանջների ու դրանց պրակտիկ կիրառության հետ կապված հարցերի վերաբերյալ: Դասընթացը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի ղեկավարների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման, ՓԼ/ԱՖ կանխարգելման մեջ ներգրավված աշխատակիցների համար: Շուշիում անցկացվելիք դասընթացը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի մասնակիցների կրթմանը և կարողությունների զարգացմանն ուղղված պարբերական գործառնությունների շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |