Հայաստանում ՏՏ ոլորտը տարեկան աճում է 25%-ով![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախագահի կրթական պարգևների շնորհման ժամանակ կարևորել է ՏՏ ոլորտը և նշել, որ ոլորտը Հայաստանում տարեկան աճում է 25%-ով։ «Այսօր 350 ՏՏ ընկերություններով և հազարավոր միջազգային որակի մասնագետներով տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների բնագավառը հանդիսանում է Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր հավելյալ արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղը: Զարգացման այս տեմպը պահպանելու նպատակով մենք խրախուսել և խրախուսելու ենք Հայաստանի երիտասարդության հետաքրքրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի երիտասարդները և նրանց միավորող ընկերությունները զբաղեցնեն ամենաառաջավոր դիրքերը համաշխարհային շուկայում»,- ասել է նա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |