2012թ. հոկտեմբերին կորոշվեն այն ռուսական քաղաքները, որտեղ տեղի կունենան ԱԱ-2018-ի հանդիպումները

PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության կազմակերպիչ քաղաքների անունները պաշտոնապես կհայտարարվեն 2012թ. հոկտեմբերին:

Մոսկվայում կայացել է «ՖԻՖԱ – «Ռուսաստան – 2018» Կազմկոմիտե» խորհրդի անդրանիկ նիստը, որը Ռուսաստանի և Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի միջև փոխգործակցության գերագույն մարմինն է, ԱԱ-2018 համատեղ նախապատրաստման հարցերը քննարկելու համար:

ԱԱ-2018-ին պատրաստվելու այս փուլում առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքին հավակնում են 13 քաղաքներ և 15 մարզադաշտեր, որոնք բաշխվել են չորս խմբերում` «Կենտրոնական» (Մոսկվա), «Հյուսիսային» (Սանկտ-Պետերբուրգ, Կալինինգրադ), «Վոլժսկի» (Յարոսլավլ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Վոլգոգրադ, Սարանսկ), «Հարավային» (Սոչի, Դոնի Ռոստով, Կրասնոդար) և Եկատերինբուրգն Ուրալում:

2012թ. հոկտեմբերին նախատեսվում է որոշել ռուսական այն քաղաքների վերջնական ցուցակը, որտեղ տեղի կունենան ԱԱ-2018 հանդիպումները, հաղորդում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---