Սողանքի գոտում հայտնաբերվել են վերջին երկու դիերը![]() 13 հոկտեմբերի 2011 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հողազանգվածից դուրս է բերվել ևս երկու դիակ, որոնց ինքնությունը պարզվել է: Հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշվող վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի): Բոլոր անհայտ կորածները հայտնաբերվել են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը իր մեր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Տեղում դեռևս շարունակվում են որոնողական աշխատանքները: Նախնական տվյալներով հողաշերտի տակ դեռ կա մեկ մեքենա, և փրկարարները փորձում են այն դուրս բերել հողաշերտից: Ընդհանուր առմամբ հողաշերտից դուրս է բերվել մոտ 30 մեքենա: Տավուշի մարզում գործում է ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբը և վրանային քաղաքը: Անհայտ կորածների ցուցակում նշված էր հինգ անուն, որոնց բոլորի դիերը հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ժամանակ: Բացի երկու Վրաստանի քաղաքացիներից, հողաշերտի տակ հայտնաբերվել էին նաև 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, ինչպես նաև Նորիկ Միրզոյանի (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ) դիերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |