Ամերիաբանկի քարտով կարելի է զեղչեր ստանալ «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերում![]() 13 հոկտեմբերի 2011 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերը համատեղ նախաձեռնել են հաճելի անակնկալ Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար: Սույն թվականի հոկտեմբերի 17-31-ը ներառյալ, Բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսերի գնման ժամանակ վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով (MasterCard Standard/VISA Classic, MasterCard Gold/VISA Gold, MasterCard Platinum/VISA Platinum), կստանան հատուկ զեղչ: Ներկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա և 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա և Ավստրալիա ճանապարհորդելիս: Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի նշված ժամանակահատվածում «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե երբ է նախատեսված ճանապարհորդությունը: Նշենք, որ Ամերիաբանկի, «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերի համատեղ նախաձեռնությամբ Ամերիաբանկի հաճախորդներն այսուհետ պարբերաբար կստանան հատուկ առաջարկներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |