Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականն արժանի էր B խմբում երկրորդ տեղին 13 հոկտեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ Իռլանդիայի հետ խաղից հետո իր համար շատ ցավալի էր: «Երբ իմ առաջ տեսա կարմիր քարտը, շոկ ապրեցի: Անքուն գիշեր անցկացրեցինք: Սկզբից երկար սպասում էինք տղաներին, որոնց դոպինգ-թեստի էին կանչել: Հետո` թռիչք: Բարդ էր բոլոր առումներով»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն: Դարպասապահը խոստովանել է, որ հոգեկան ապրումներն իրենց գագաթնակետին հասան երբ հավաքականն առավոտյան ժամանեց Երևան, նա օդանավակայանում գիտակցեց հուսահատության աստիճանը. «Հավաքվել էին մարդիկ և ծափահարում էին մեզ, ասես մենք հաղթողներ լինեինք: Դա հուզեց մինչև հոգուս խորքը: Եվ այդ պահին ես հասկացա, թե որքան վշտացած են մեր երկրպագուները»: Դարպասապահի խոսքով, խաղի ժամանակ իրեն մոտենում էին անծանոթ մարդիկ և ներողություն խնդրում: «Նրաք հավանաբար դիտել էին կրկնությունը: Մեծահոգաբար հրավիրեցին ինձ տրիբունա: Ես տեսա, որ ինձ շրջապատող մարդիկ իրենց անհարմար են զգում իմ հեռացման պատճառով: Մենք դիտեցինք ճակատագրական էպիզոդի կրկնությունը կրկին ու կրկին: Եվ ապշեցինք: Իռլանդացին ձեռքով խաղաց: Բայց, ստացվում է, մրցավարներից ոչ ոք դա չտեսավ»,- նշել է Բերեզովսկին: Դարպասապահը խոստովանել է, որ ողջ թիմն իր մեջ հաղթելու ուժեր էր զգում, չնայած նրան, որ սկզբից սխալներ էր գործել փոխանցումներում, բայց հետո հարմարվեց անծանոթ իրավիճակին. «Մենք զգացինք, որ գերազանցում ենք մրցակցին: Այո, մենք արժանի էինք խմբում երկրորդ տեղին, իսկ առաջին տեղին, անկասկած, Ռուսաստանը: Հայաստանը միայն սկսում է իր վերելքի ուղին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |