3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ապահովել է վարկային պորտֆելի աճ մինչև 63,8 մլրդ դրամ![]() 13 հոկտեմբերի 2011 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2011-ի 3-րդ եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ապահովել է վարկայի պորտֆելի աճ 2.4 տոկոսով` մինչև 63.8 մլրդ դրամ: Ինչպես նշվում է բանկի մամլո հաղորդագրությունում, ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելին բաժին է ընկնում 74.6 տոկոս: Միաժամանակ հաշվետու 9 ամիսների ընթացքում բանկի ակտիվներն աճել են 14.7 տոկոսով` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 85.5 մլրդ դրամ: Աղբյուրի համաձայն, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր պարտավորությունները 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 70.6 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 17.4 տոկոսով, ընդհանուր կապիտալը կազմել է 14.9 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ դրամ: 9 ամիսների արդյունքով բանկի շահույթը մինչև հարկադրումը կազմել է 869.6 մլն դրամ` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 96.6 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |