Կառավարությունը հաստատել է ազատ տնտեսական գոտիների համար անհրաժեշտ պահանջների ցանկը

Կառավարությունը հաստատել է ազատ տնտեսական գոտիների համար անհրաժեշտ պահանջների ցանկը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե որքանով են պոտենցիալ ներդրողները պատրաստ գործունեություն սկսել ազատ տնտեսական գոտիներում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ներկայացվող պահանջներն արդեն համաձայնեցված են մի շարք կառավարիչների, այդ թվում «Սիտրոնիկս» ընկերության ու «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Նրանք սպասում էին կարգերի հաստատմանը, աշխատանքը սկսելու համար»,-ասել է նախարարը:

Հունիսի 21-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԺ ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքն ու հարակից օրենքները: Հայաստանում այսօրվա դրությամբ ձեռնարկություններ կարող են բացվել երկու գոտիներում՝ «Զվարթնոց» օդանավակայանի ու «Մարս» գործարանի տարածքում:

7  13.10.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---