Անի Ամիրաղյանը դուրս է եկել «Play City Cup» թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ![]() 13 հոկտեմբերի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է Futures դասի «Play City Cup» թենիսի մրցաշարը 10 հազար դոլար մրցանակային ֆոնդով: Հայ թենիսիստներից վստահ հանդես է գալիս Անի Ամիրաղյանը, որը երկու սեթերում 6:0, 6:1 հաշվով հաղթանակ է տարել ռուս Ելենա Մալցևայի նկատմամբ: Թենիսիստուհին դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ խաղալու է Տատիա Միկաձեի հետ (Վրաստան), հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Մինչ այդ հոկտեմբերի 3-9-ը Երևանում տեղի է ունեցավ Futures դասի մեկ այլ միջազգային մրցաշար կանանց շարքում, որի մրցանակային ֆոնդը 9 մլն դրամ էր (25 հազար դոլար): Մրցաշարի հաղթող է դարձել Ջուլիա Քոենը (ԱՄՆ): Նոյեմբերին Հայաստանի Թենիսի ֆեդերացիան մրցաշար է կազմակերպում լրագրողների շարքում, որտեղ մրցելու են Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |