Բաքուն պատ է կառուցում Արցախի հետ սահմանին դիպուկահարներին թաքցնելո՞ւ համար![]() 13 հոկտեմբերի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Արցախի հետ շփման գծում պատ կառուցելու Ադրբեջանի որոշումն ընդամենը քարոզչության մաս է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, այդ քայլով Ադրբեջանը փորձում է կրկնել Իսրայելի փորձը, որը պաշտպանական պատ կառուցեց պաղեստինցիներից պաշտպանվելու համար: Ընդ որում, նա նշել է, որ այդ երկու դեպքը չի կարելի համեմատել: «Սակայն, ես չեմ կարծում, որ այդ պատը կկառուցվի Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման ողջ գծի երկայնքով»,-ասել է Մելիքյանը: Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի կարծում, թե պատի կառուցումը լոկ քարոզչական բնույթ է կրում: Չի բացառվում, ըստ նրա, որ այդպիսով ադրբեջանական կողմը ցանկանում է թաքցնել իր դիպուկահարներին: Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծում: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը: «Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը քննարկվում է Ադրբեջանում 2006 թվականից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |