Հոկտեմբերի 14-18-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-18-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական փառատոնը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, և այս տարի անցկացվելու է երրորդ անգամ: Միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի տեղի է ունենում «Քո հետքը բնության մեջ» կարգախոսով և նվիրված է վայրի բնության պահպանությանը: Ինչպես հաղորդել է Երևանում մամլո ասուլիսում փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև ֆիլմերի 4 ծրագրեր: Նրա խոսքով, ներկայացված 100 ֆիլմերից ընտրվել են 70-ը, որոնք ցուցադրվելու են 11 կինոսրահներում, ինչպես նաև երկրի մարզերում: Բացի դրանից, նախատեսվում է նաև միջազգային համաժողովի անցկացում «Քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի դերը վայրի բնության պահպանման գործում» թեմայով: Խաչատրյանը նաև նշել է, որ այս տարի փառատոնի կազմակերպիչները փորձել են ընդգրկել հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին և բարձրացնել նրանց իրազեկության մակարդակը բնության պահպանության հարցում: Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի փառատոնի ցուցադրություններին մասնակցելու են ավելի քան 5000 դպրոցականներ: Իր հերթին«VivaCell-MTS» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերությունը ողջունում է փառատոնի անցկացումը: Նա նաև նշել է վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանության մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կբացի Պատրիկ Ռուսելի «Green» ֆիլմը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |