Երևանում «Արևորդի» փառատոնի շրջանակներում տեղի կունենա դիմակահանդես-շքերթ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Երևանում «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա դիմակահանդես-շքերթ: Երևանի և մարզերի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 500 երիտասարդներ տարբեր կենդանիների կերպարներով ժամը 17:00-ին Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով կշարժվեն Հանրապետության հրապարակ, որից հետո շքերթը կշարունակվի Նալբանդյան փողոցով մինչև Շառլ Ազնավուրի հրապարակ: Շքերթը կգլխավորեն փառատոնի հատուկ հյուրերը` «Կոնֆուսաո» երաժշտական խումբը, որը Բրեմեն քաղաքից (Գերմանիա) ժամանել է Երևան: Շքերթի ավարտից հետո Շառլ Ազնավուրի հրապարակում մասնակիցները կարող են վայելել համերգը բաց երկնքի տակ:«Արևորդի» փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Բացման արարողությունից հետո ժամը 21:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում համերգային ծրագրով հանդես կգա «Բամբիռ» ռոք խումբը:

Փառատոնն ընթանում է «Վայրի բնություն և մշակութային արժեքների պահպանություն» հիմնադրամի նախաձեռնությամբ, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

4  13.10.11 - "Արևորդի" 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---