Սերգո Կարապետյան. Հայաստանը նորովի մոտեցում է որդեգրել գյուղատնտեսության ոլորտի հանդեպ![]() 13 հոկտեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակի հոբելյանական տարում առաջին անգամ պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, և դա մեր համակարգի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման ու պետական հոգածության իրական դրսևորումներից է, ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: «Հետևողականորեն ընթանալով տնտեսական բարեփոխումների ճանապարհով, հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը փոքր, բայց իրական քայլերով շարժվում է դեպի զարգացման մի այնպիսի հանգրվան, ուր մեր հողից ստացված բերք ու բարիքով հնարավոր կլինի ամբողջովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը: Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում խաղաղ, ստեղծագործ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի զորացում: Երջանիկ եղեք, առողջ ու պինդ ձեր աշխատանքի ու հավատի մեջ»,-ասվում է նախարարի ուղերձում:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |