Արման Կիրակոսյանը ազատվել է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնից և դարձել Ավստրիայում ՀՀ դեսպան![]() 13 հոկտեմբերի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հան-րապետության առաքելության ղեկավարի պարտականություններից: Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաս-տանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |