Սարկոզիի հայտարարությունները Թուրքիայի մասին ցույց տվեցին Եվրոպայի վերաբերմունքն Անկարայի հանդեպ13 հոկտեմբերի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը կարող է շաղկապված լինել նաև Ֆրանսիայի դիրքորոշման հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը: «Ի վերջո, Անկարան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն տեսականորեն, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա«»,-ասել է նա: Ըստ նրա, Սարկոզին մինչև տարվերջ ժամանակ տվեց Թուրքիային Ցեղասպանությունը ճանաչելու համար, որպեսզի հակառակ դեպքում համապատասխան քայլեր կատարի ու կասեցնի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: «Կամ էլ Սարկոզին, մեկ փաթեթով ներկայացնելով Ցեղասպանության ճանաչման հարցն ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, լուծում է ինչպես ներքին հարցերը, կապված ընտրությունների հետ, այնպես էլ արտաքին»,-ասել է նա: Ըստ Մելիքյանի, Ցեղասպանության հարցը Թուրքիայի թույլ կողմն է, այդ հարցը մանիպուլյացիայի ենթարկելով կարելի է զիջումների հասնել Անկարայից տարբեր հարցերում: «Հայկական հարցն արդեն բազմիցս է օգտագործվել որպես շանտաժի մեթոդ Թուրքիայի դեմ»,-ասել է նա: Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ Հայաստանում Թուրքիայի մասին իր հայտարարություններով Ֆրանսիայի նախագահը ցույց տվեց Եվրոպայի վերաբերմունքը Անկարայի հանդեպ: «Չեմ կարծում, թե Սարկոզին նման հայտարարություն արեց միայն հայ համայնքի քվեները ստանալու ակնկալիքով»,-ասել է նա: Հայաստան կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե Թուրքիան ճանաչի սեփական պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը կհամարեն դա խաղաղության ու հաշտության դրսևորում: Նա նաև նշել է, որ 1915թ. մինչ 2011թ. Թուրքիան բավական ժամանակ ուներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Եթե Թուրքիան, ինչպես մյուս մեծ պետությունները, մինչև տարվա վերջ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան նաև այլ միջոցներ կձեռնարկի, այդ թվում` կընդունի Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը»,- ասել է նա: Նա նաև հերթական անգամ հայտարարեց, որ չի տեսնում Թուրքիային ԵՄ կազմում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |