Սիրիական զորքերը ներխուժել են Լիբանանի տարածք, ճիշտ է, նրանց հետո ետ են դարձրել

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը հոկտեմբերի 12-ի երեկոյան ներխուժել են հարևան Լիբանանի Անճար քաղաքի շրջան, հաղորդում է The Daily Star-ը:

Ականատեսների խոսքով, մեկուկես տասնյակ սիրիացի զինծառայողներ 150 մետրով խորացել են Լիբանանի տարածք և դիրքեր են զբաղեցրել բլրի վրա, որից լավ երևում է շրջակայքը: Սիրիացիներն իրենց գործողությունները ոչ մի կերպ չեն բացատրել, սակայն հայտնի է, որ այդ տեղանքն օգտագործվում է մասքանենգների կողմից սահմանն անցնելու համար:

Սիրիացիներն իրենց տարածք են վերադարձել միայն Լիբանանի զինվորականների միջամտությունից հետո:

Վերջին ամիսներին սիրիացիներն արդեն մի քանի անգամ ներխուժել են սահմանակից տարածք: Որպես կանոն, դա տեղի է ունեցել ընդդիմադիրներին հետապնդելու ժամանակ, որոնք փախուստի են դիմել Լիբանան, փրկվելով ոստիկանությունից, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---