«Վերադարձի» փառատոն. Ելույթ են ունենալու ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ![]() 13 հոկտեմբերի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնի համերգը: Հայ ունկնդրին կներկայանան ԱՄՆ-ից ժամանած, կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Հոդյանը, սոպրանո Բեթ Ուիլյամսը, «Լույս» վոկալ կվինտետը, «Երևան» լարային քառյակը: Կոմպոզիտոր Ջոն Հոդյանը ստեղծագործում է մի շարք ժանրերում` դասականից մինչև ջազ, ռոք և ռեպ, ավանդականից մինչ ավանգարդ: Այն լիացնում է հոգին, և նրա դաշնամուրի ազատատենչ հնչյունները «Ֆիլադելֆիա Ինքուայրերի» կողմից բնութագրվել են որպես«կրքով համակված և հիշողություններ արթնացնող», իսկ ինքը` երաժիշտը, «պարզապես հանճար»: Նրա` մարդուն հետամուտ լինող գեղեցիկ մեղեդիները, բարդ ռիթմերը մատնանշում են թե’ երաժիշտի հայկական արմատները, թե’ դասական ուսուցումը և թե’ այն երկար տարիները, որ նա անցկացրել է որպես ջազային իմպրովիզների հմուտ վարպետ: Ջոն Հոդյանը Ֆրեդերիկ Լոուի անվան ինչպես նաև Ուեսթոն Փլեյհաուս երաժշտության մրցանակների երկակի հաղթող է: Բեթ Ուիլիամսը` անվախ մենակատարը, իր չորս օկտավա ընդգրկող ապշեցնող ձայնով դյութել է ամերիկյան և եվրոպական հանդիսատեսին:15 տարի Բեթը շրջել է Ամերիկայի և Եվրոպայի մի շարք երկրներով` գլխավորելով «Բեթ Ուիլիամս Բենդ» նվագախումբը և միաժամանակ հանդիսանալով «Էպիֆանի Փրոջեքթ» խմբի համանախագահը: Նրա յուրօրինակ վոկալը քաջ հայտնի է Ամերիկայի հանրային ռադիոյի ունկնդիրներին, իսկ նրա երգերի մի մեծ մաս տեղ են գտել կինոնկարներում: Բեթ Ուիլլիամսը սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանի վոկալի բաժնում: Նա որպես կատարող 2010¬ի գերմանական հեղինակավոր Կուպֆեռլե մրցանակի հաղթողն է: Վերադարձի Փառատոնն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 24-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |