«Ախթամար» նոր հյուրանոցային համալիրը ստացել է կառավարության աջակցությունը

«Ախթամար» նոր հյուրանոցային համալիրը ստացել է կառավարության աջակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մինչև 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։

Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաև լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---