Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցեն 6 երկրների ըմբիշներ

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցեն 6 երկրների ըմբիշներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-23-ին Վանաձորում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, նվիրված Եվրոպայի բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր և Օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Ստեփան Սարգսյանի հիշատակին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ մրցաշարին կմասնակցեն ազատ ոճի բոլոր ըմբիշները: Հոկտեմբերի 1-ից հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում ու պատրաստավում է մրցումների:

«Այդ մրցաշարը հնարավորություն կտա կազմավորել հավաքականը, որը հանդես կգա 2012 վարկանիշային մրցաշարերում: Եթե ես չկողմնորոշվեմ կազմի հարցում, ես կտեսնեմ ըմբիշների մենամարտերը դեկտեմբերին Հայաստանի գավաթի խաղարկության ժամանակ»,-ասել է Բաղդադյանը:

Ըստ մարզչի, մրցաշարերին չեն մասնակցի միայն Էդգար Ենոքյանը, որը տարել է ծնկի վիրահատություն և Միհրան Ջաբուրյանը, որը ապահովել է իր մասնակցությունը Օլիմպիադային:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---