«Ժառագությունը» և ՕԵԿ-ը համոզված են, որ խորհրդարանական ընտրություններից հետո չեն հայտնվի լուսանցքից դուրս![]() ![]() PanARMENIAN.Net - «Ժառագությունը» և «Օրինաց երկիրը» համոզված են, որ գալիք խորհրդարանական ընտրություններից հետո չեն հայտնվի լուսանցքից դուրս: «Ժառագություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը կարծում է, որ նրանց կուսակցության հաջողության գրավականն այս տարիներին կատարած աշխատանքն է Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում: Իր հերթին «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ են ավելացնել իրենց ներկայությունը գալիք խորհրդարանում, որպեսզի կատարեն իրենց առջև դրված խնդիրները: Նա նաև նշել է, որ նրանց կուսակցությունը միշտ առանձին է մասնակցել ընտրություններին և իր հատուկ դերն է ունեցել դրանց մեջ: Դրա հետ կապված Հարությունյանը հաղորդել է, որ առայժմ «Օրինաց երկիրը» պատրաստվում է առանձին գնալ ընտրությունների և ՀՀԿ հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին քննարկում կուսակցությունում դեռ չի եղել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |