Հայաստանում կանցկացվի «ՈՍԿԵ ՇԵՐԵՓ» հայկական ճաշատեսակների փառատոն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում, ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «ՈՍԿԵ ՇԵՐԵՓ» հայկական ճաշատեսակների փառատոն: Այդ մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը և փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը:

Հոկտեմբերի 14-ին փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում կմասնակցեն Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում կստեղծվի «Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն»:

Համաժողովում կքննարկվի և կհաստատվի Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, կձևավորվեն ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, կընդունվի համաժողովի ուղերձ-հայտարարությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---