Դավիթ Բաբայան. Պատ կառուցելով Արցախի սահմանին` Ադրբեջանը դե ֆակտո կճանաչի ԼՂՀ-ն

Դավիթ Բաբայան. Պատ կառուցելով Արցախի սահմանին` Ադրբեջանը դե ֆակտո կճանաչի ԼՂՀ-ն

PanARMENIAN.Net - Պատ կառուցելով ԼՂՀ հետ շփման գծում` Ադրբեջանը դե ֆակտո ճանաչում է Լեռնային Ղարաբաղի սահմանները և հենց ԼՂՀ-ն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Սակայն Բաբայանը նշել է, որ պատի միջոցով Բաքուն փորձում է առաջ մղել հակահայկական քարոզչությունը: «Նման որոշմամբ Բաքուն փորձում է ներկայացնել իրեն զոհի դերում, որը ցանկանում է բաժանել իրեն բարբարոսներից»,- ասել է նա և հավելել, որ Բաքուն նույնպես կարող է օգտագործել այդ պատը, որպեսզի թաքցնի իր դիպուկահարներին: Բաբայանը նաև չի բացառել այն հնարավորությունը, որ ադրբեջանական կողմը կրկին կարող է խախտել հրադադարի ռեժիմը, «և արժանի պատասխան ստանալու դեպքում պատը կարող է քանդվել, ինչը հերթական անգամ առիթ կտա Արցախը ներկայացնել որպես ագրեսոր»:

Անդրադառնալով նրան, թե կարող է արդյոք Արցախը կառուցել նման պատ, Դավիթ Բաբայանն ասել է. «Մենք նրանց նման բարդույթներ չունենք, և չեմ կարծում, որ մենք նման քայլ կձեռնարկենք»:

Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի երկայնքով կառուցում է պաշտպանիչ պատ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ արդեն կառուցվել է 700 մետր երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը թույլ կտա ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները»,- ասել է Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբասովը:

«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» պատի շինարարության հարցը Ադրբեջանում քննարկվում է 2006-ից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---