Իսրայելը չի համաձայնվել ազատել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ թույլ չտալու համար Պաղեստինի հզորացումը![]() 13 հոկտեմբերի 2011 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը չի համաձայնվել ազատել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, թույլ չտալու համար Պաղեստինի հզորացումը, ասվում է շարժման պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է «Maan» գործակալությունը: ՀԱՄԱՍ-ի անդամները պնդում են, որ ավելի վաղ Իսրայելի իշխանություններն ընդգրկել էին այն կալանավորների ցանկում, որոնց ազատ են արձակելու, նաև ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդների անունները, սակայն, վախենալով Պազեստինի հզորացումից, հետագայում հանել են ցուցակից: Իսրայելի իշխանություններն ու Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման անդամները պայմանավորվել են փոխանակել գերիներին: Իսրայելի կառավարությունը տարիների ապարդյուն բանակցություններից հետո հասել է նրան, որ ազատ կարձակվի կապրալ Գիլադ Շալիտը: Փոխարենը իսրայելյան բանտերից ազատ կարձակվեն մոտ մեկ հազար պաղեստինցիներ: Չնայած բողոքներին, Իսրայելի խորհրդարանի 29 անդամներից 26-ը դեմ քվեարկեցին գերիների փոխանակմանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի առավել ազդեցիկ դեմքերը ազատ չեն արձակվի: Գիլադ Շալիտին ՀԱՄԱՍ-ի անդամները առևանգել էին 2006թ. հունիսի 25-ին: Այդ ժամանակվանից ի վեր տեղի են ունեցել նրա ազատ արձակման վերաբերյալ բանակցությունների մի քանի փուլեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |