ՀԱՊԿ կաջակցի Հայաստանին 2012 թ. կայանալիք ԱԱՀՈՒ զորավարժությունների անցկացման հարցում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության կազմակերպմանն առնչվող հարցեր: Սեմերիկովը նշել է, ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել հայկական կողմին զորավարժության կազմակերպման ընթացքում` անհրաժեշտության դեպքում նաև Հայաստան գործուղելով համապատասխան աշխատակիցների: Զորավարժությունն ընդգրված է 2012թ. աշխատանքային պլաններում և կազմակերպվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել են նաև 2011թ. օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Բաղդասարյանն ու Սեմերիկովը պայմանավորվածություն են ձեռք բերել նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով աշխատաժողով:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |