Հոկտեմբերի 15-ին Ամերիկյան համալսարանը կծանոթացնի արտերկրյա կրթության հնարավորություններին

Հոկտեմբերի 15-ին Ամերիկյան համալսարանը կծանոթացնի արտերկրյա կրթության հնարավորություններին

PanARMENIAN.Net - Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Կրթական խորհրդատվական կենտրոնը տասնվեցերորդ տարին է, ինչ կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած կրթական տեղեկատվական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է լայն հասարակությանը իրազեկ դարձնել Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպության, այդ թվում Կրթական խորհրդատվական կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուսման և գիտահետազոտական աշխատանք վարելու հնարավորություններին:

ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչները ցուցահանդեսի ընթացքում կներկայացնեն իրենց կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ներկա կլինեն նաև միջազգային կազմակերպություններ, որոնք վարում են փոխանակման ծրագրեր Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև օտար լեզվի դասընթացներ առաջարկող կազմակերպություններ Երևանից:

Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ին` ժամը` 15:00-ից մինչև 18:00, ստորև բերված հասցեով`

Ցուցահանդեսին մասնակցելու են հետևյալ համալսարանները. Հայաստանի ամերիկյան համալսարան, Դյուկի համալսարան, Միջազգային զարգացման կենտրոն, Հալթի միջազգային բիզնես դպրոց, Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջ, Օհայոյի պետական համալսարան, ԲԿՄ, Սավաննայի Արվեստի եւ դիզայնի կենտրոն Վանդերբիլթի համալսարան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Միջազգային սերվիսի Դպրոց, Ամերիկյան համալսարան Բուլղարիայում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---