Երևանում մեկնարկում է «Զուգահեռների հատում» արվեստի միջազգային սեմինարը13 հոկտեմբերի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-16-ը Երևանում ընթանալու է «Զուգահեռների հատում» ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը, որի շրջանակում նախատեսվում են մի շարք քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ ժամանակակից արվեստի ոլորտում: Իրենց փորձն ու գործունեությունը Երևանում ներկայացնելու են Վրաստանի և Գերմանիայի ժամանակակից արվեստի համադրողներ Սոֆիա Տաբաթաձեն, Վաթո Ծերեթելին, Վիբկե Բերենսը և Բերիթ Ֆիշերը: Իրենց հերթին, Հայաստանից Նազարեթ Կարոյանը, Սուսաննա Գյուլամիրյանը, Ռուբեն Արևշատյանը, Ազատ Սարգսյանը, Աննա Բարսեղյանը և արվեստագետների «Արտ-լաբորատորիա» խումբը կներկայացնեն իրենց փորձառությունը: Միջոցառումը կայանում է Գյոթեի անվան ինստիտուտի «Culture and development» ծրագրի «Competence Center for cultural managers» ենթածրագրի շրջանակներում: Միջոցառման գործընկերներն են նաև Անտարես մեդիա հոլդինգը, New Society for Visual Arts-ը (Բեռլին), AICA-Հայաստանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Աջակիցներն են` «The Other Possible Worlds - Proposals on this Side of Utopia» համադրողական խումբը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «The Club»-ը: Սեմինարը նախաձեռնել է անկախ համադրող Եվա Խաչատրյանը: Սեմինարի ամփոփիչ հանդիպման ընթացքում քննարկվելու է արվեստի հաստատությունների միջև միջազգային ցանցի ստեղծման խնդիրը: Ըստ նախնական մտահղացման` ցանցը հիմնված է լինելու համագործակցության, ինքնակազմակերպվող նմանատիպ հաստատությունների և կոլեկտիվների միջև փորձի փոխանակության վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |