Հայկական կողմը պատրաստ է օգնել Բաքվին Արցախի սահմանի երկայնքով պատ կառուցելու գործո՞ւմ

Հայկական կողմը պատրաստ է օգնել Բաքվին Արցախի սահմանի երկայնքով պատ կառուցելու գործո՞ւմ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը պատի շինարարությանը ցանկացած օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: «Եվ ոչ թե երեք կիլոմետր երկարությամբ, այլ ողջ սահմանի երկայնքով` այնպես, որ ո'չ մենք տեսնենք նրանց, ո'չ նրանք մեզ»,- «Նեզավիսիմայա գազետային» հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ծառայողը: Ընդ որում, նա ասել է, որ «ադրբեջանցիները շատ ավելի քիչ կծախսեին, եթե պարզապես հեռացնեին իրենց դիպուկահարներին, սակայն ի հեճուկս միջնորդների խորհրդատվություններին, նրանք դա չեն անում, իսկ մենք ստիպված ենք հրաձգությամբ պատասխանել հրաձգությանը»: «Թերևս, նավթադոլարներ նրանք շատ ունեն, պատ են ուզում, թող պատ լինի»,- ասել է զրուցակիցը: Պատ, իհարկե, կարելի է կառուցել, սակայն ո'չ Մեծ Չինական, ո'չ Բեռլինյան պատը, ո'չ Ադրիանի Ալիքը, ո'չ նույնիսկ Սաքսայուամանի խորհրդավոր պատերը, որոնք բաժանարար կամ պատնեշային գործառույթ էին կատարում, վերջիվերջո, չդիմացան ժամանակի փորձությանը:

Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ, որը սահմանակից է ԼՂՀ Մարտակերտի շրջանին արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ պատ: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է, քանի որ գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից , մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարել է Աղդամի շրջանի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը:

«Հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» շփման գծում պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---