ՀՀ ԱԳՆ-ը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը կկայանա Սարկոզիի միջնորդությամբ

ՀՀ ԱԳՆ-ը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը կկայանա Սարկոզիի միջնորդությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ կարող է կայանալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի միջնորդությամբ: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել են ադրբեջանական աղբյուրները` ճշտելով, որ առաջարկը ստացվել է վերջերս ֆրանսիական նախագահի` տարածաշրջան կատարած այցի ընթացքում, և այն քննարկվել ու հավանության է արժանացել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից: Սակայն Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը. «Ադրբեջանում վերջին ժամանակներս տարօրինակ երևույթներ են կատարվում», գրում է «ՆԳ»-ն:

Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտնել է, որ որքան արագ վերսկսվեն Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, այնքան լավ: Նրա խոսքով, անգործությունը հանգեցնում է պատերազմի: «Այսպիսով, միակ լուծումը կարող է լինել այն, որ հայերը և ադրբեջանցիները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վերսկսեն բանակցային գործընթացը»,- ասել է նա: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ավելի լավ կլինի, եթե բանակցությունների վերսկսման մեկնակետ լինի խաղաղություն հաստատելու նպատակը: «Խաղաղության հաստատումն անհրաժեշտ է երկու երկրներին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---