Բելառուսը խնդրում է «Գազպրոմին» գազի դիմաց պարտքերը տեղափոխել հաջորդ տարի

Բելառուսը խնդրում է «Գազպրոմին» գազի դիմաց պարտքերը տեղափոխել հաջորդ տարի

PanARMENIAN.Net - Բելառուսը խնդրել է «Գազպրոմին» գազամատակարարման դիմաց պարտքերը 2011-ից տեղափոխել հաջորդ տարի: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Մինսկն առաջարկում է պարտքի ողջ գումարը 2012-ին բաժանել հավասար մասերի կամ ներառել պարտքերը գազի գնի մեջ: Ռուսաստանի նախնական համաձայնությունը վճարումը հետաձգելու մասին արդեն ստացվել է, և հիմա քննարկվում է Բելառուսի համար գազի գինը:

«Գազպրոմը» իր հերթին հայտարարում է, որ հույս ունի Մինսկի հետ պայմանաբագիր կնքել արդեն նոյեմբերին: Ռուսաստանի և Բելառուսի միջև գործող գազային պայմանագրի ժամկետը սպառվում է 2011-ի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---