Ֆրանսիան ամբողջությամբ աջակցում է Իրանի դեմ ամերիկյան նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը առանձնազրույցներ է ունեցել ԱԽ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների հետ, ներառյալ Ռուսաստանը, իրանական դավադրության բացահայտումից հետո, որն իբր նպատակ է ունեցել բացահայտել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ում ֆրանսիացի դեսպան Ժերար Արոն, պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներ կարող է ընդունել ՄԱԿ ԱԽ-ն Իրանի դեմ մեղադրանքների հետ կապված, ուղիղ տեքստով հայտարարել է. «Դա պետք է ամերիկացիները որոշեն, բայց Ֆրանսիան աջակցում է ամերիկյան նախաձեռնությունը»: Ֆրանսիական դեսպանի խոսքով, «դավադրության ետևում կանգնած են Իրանի պաշտոնական անձինք»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---