ԱՄՆ-ն մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա ու ստիպել վերադարձնել քրիստոնյա համայնքների գույքը

ԱՄՆ-ն մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա ու ստիպել վերադարձնել քրիստոնյա համայնքների գույքը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է ճնշում գործադրել Անկարայի վրա ու ստիպել վերադարձնել քրիստոնյա համայնքների առգրավված գույքը: Ինչպես հայտնում է ANCA-ի մամլո ծառայությունը, այդ մասին Քլինթոնը նամակ է գրել կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանին, որն իր հերթին օգոստոսի 15-ին նամակ էր հղել պետքարտուղարին՝ դժգոհություն հայտնելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիների քանակի մասին հայտարարության առնչությամբ:

Պատասխան նամակում Քլինթոնը, մասնավորապես, գրում է. «Մենք կարևորում ենք Թուրքիայում կրոնական ազատության հարցերը: Մենք ուշադիր կհետևենք թուրքական կառավարության օգոստոսի 27-ի որոշման կատարմանը, որով պետք է վերադարձվի ոչ մահմեդական համայնքների գույքը»:

ANCA-ն ողջունել է Քլինթոնի որոշումը՝ խնդրելով պահպանել սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---