Ուրուգվայում Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ թանգարան կկառուցվի

Ուրուգվայում Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ թանգարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսացության Կենտրոնական վարչության անդամ Դիեգո Կարամանուկյանն ու ՍԴՀԿ Ուրուգվայի կազմակերպության ատենապետ Լուիզ Ափրազյանը հանդիպել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռաֆայել Մինչելինիին: Ինչպես հայտնում է Massispost-ը, հանդիպման ընթացքում սենատորը ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է իր նոր առաջարկած օրինագիծը, ըստ որի Ուրուգվայի հաջորդ տարվա բյուջեով պետք է գումար հատկացվի` Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ թանգարանի կառուցման համար: Թանգարանում, ըստ սենատորի, պետք է ներկայացվեն Ցեղասպանության մասին հրատարակված գրքեր, ի ցույց դրվեն 1915 թ-ին թուրքերի կողմից կատարված ոճրագործությունը վկայող փաստեր: Այդ հաստատությունում կներկայացվեն նաև Ուրուգվայի հայկական համայնքի պատմությունն ու գործունեության մասին դրվագներ: ՍԴՀԿ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի օրենսդիր մարմնի անդամին` նման օրինագծի մշակման համար և խոստացել հնարավորինս աջակցել այդ ծրագրի կայացմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---