2011-ին Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկը կգերակատարի գյուղատնտեսության վարկավորման ներդրումային ծրագիրը 20 տոկոսով14 հոկտեմբերի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը դրական է գնահատում 2011-ի գյուղատնտեսական տարին: «Հայաստանում գյուղատնտեսական տարին վատը չէր անցյալ տարվա համեմատ: Արտադրանքի մի քանի տեսակների գծով ֆերմերներն այս տարի լավ բերք են ստացել, դրան նպաստել է գյուղատնտեսական մթերքների գների բարձրացումը, ինչը թույլ է տվել ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ինչ վերաբերվում է այս ոլորտում արտասահմանյան ներդրումներին, ապա բանկի ղեկավարի խոսքով, դրանք շատ չեն: «Կան մի քանի հաջողված օրինակներ, բայց հիմնականում տեղի տնտեսվարող սուբյեկտները փորձում են զարգանալ, և դա նրանց հաջողվում է»,- ասել է նա և հավելել, որ գյուղատնտեսության ոլորտը շատ ռիսկային է: Անդրադառնալով վերամշակման ոլորտին, որը վերջին տարիներին մեծ թափ է ստացել, Ստեփան Գիշյանն ասել է, որ այդ արտադրողների արտադրանքը հաջողությամբ արտահանվում է իր բարձր որակի շնորհիվ: Նա նաև հավելել է, որ 2011-ին բանկը գերակատարելու է գյուղատնտեսության վարկավորման ներդրումային ծրագիրը 15-20 տոկոսով: Նրա խոսքով, գյուղատնտեսության ոլորտում բանկի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 34 մլրդ դրամ, ինչը «բավական բարձր ցուցանիշ է»: Հոկտեմբերի 14-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում աշխատանքն է սկսել առաջին միջազգային «Հայագրոֆորումը», , որին մասնակցում են շուրջ 1000 ֆերմերներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: Հոկտեմբերի 15-ին սփյուռքի գործընկերներն Արարատի մարզում մասնակցելու են «բերքի տոնին» և այցելելու են ընկերություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության ոլորտում արտադրությամբ: Մայրաքաղաքի բնակիչներն ականատես են լինելու լայնածավալ տոնական միջոցառումների, որոնք նախատեսված են հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում. պանրի, գինու, մեղրի, մրգի և բանջարեղենի համտես, ցուցահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային ծրագիր: Նույն օրը երեկոյան ՄՀՀ-ում տեղի է ունենալու տոնական համերգ էստրադայի աստղերի մասնակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |