Հայաստանն առաջարկում է մորատորիում հայտարարել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական կոմիտեում նախագահության հարցում14 հոկտեմբերի 2011 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում ավարտվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական ու բնապահպանական հարցերի կոմիտեի հերթական նիստը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թբիլիսիից, նիստերի քննարկման թեման է ՍԾՏՀ երկրներում մաքսային համակարգի կատարելագործումը: Ինչպես նշել է կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, Հայաստանն առաջարկում է արգելք դնել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը տնտեսական կոմիտեում, եթե այն գերազանցում է երկու անընդմեջ ժամկետը: «Առաջարկությունն այս նիստում չընդունվեց, սակայն մենք մտադիր ենք արծարծել այն նոյեմբերի վերջում, երբ նախագահությունը ԾՍՏՀ ԽՎ-ում վեց ամսով կստանձնի Հայաստանը»,-ասել է նա: Հերթական հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ, հավելել է ԱԺ պատգամավորը: Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանը, Վարդան Բոստանջյանը և Վարդան Խաչատրյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |