Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե Ֆրանսիան հաջողության կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում 14 հոկտեմբերի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ֆրանսիան հաջողության կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Փորձագետի կարծիքով, հավանականություն կա, որ հակամարտության կարգավորման գործընթացը դեռ երկար կձգվի: «Դա ժամանակ է, որը տրվում է կողմերին, և նրանք պետք է օգտագործեն այն, որպեսզի ամրապնդեն իրենց հաջողությունները»,- ասել է նա: Դրա հետ կապված Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Հայաստանն անհապաղ պետք է սկսի Արցախի շուրջ ազատագրված տարածքների բնակեցման գործընթացը: «Մենք վստահ կարող ենք ասել, որ կորցրել ենք վերջին 20 տարիները` չբնակեցնելով այդ տարածքները»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը դեռ ժամանակ ունի ազատագրված տարածքները բնակեցնելու համար: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերին` հայ փորձագետը նշել է, որ եթե Վլադիմիր Պուտինը դառնա Ռուսաստանի նախագահ, Մոսկվան այլևս այդքան ակտիվ չի լինի ղարաբաղյան գործընթացում: Նրա խոքով, Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ ուշադրությունը կենտրոնացնելու է Ուկրաինայի և Աֆղանստանի վրա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |