Microsoft-ն ավարտել է Skype-ի գնման գործընթացը. Գործարքն արժեցավ 8,5 միլիարդ դոլար14 հոկտեմբերի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը ամբողջապես ավարտել է Skype-ի գնումը՝ 8,5 միլիարդ դոլարով, հաղորդում է CNET-ը։ «Skype-ը ֆենոմենալ ապրանքանիշ և արտադրանք է, այն սիրված է միլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհում»,- ասել է Microsoft գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատանքին Skype-ի թիմի հետ՝ ստեղծելու համար նոր ուղղություններ մարդկանց համար՝ ընկերների, ընտանիքի, գործընկերների, հաճախորդների և այլոց հետ մշտապես կապի մեջ լինելու աոռւմով, ամենուր և ամեն ժամ»,- հավելել է նա։ Microsoft-ը 2011-ի մայիսին էր հայտնել Skype-ը ձեռքբերելու մասին։ Այս գործընթացի վերջնական քայլը կատարվեց անցյալ շաբաթ, երբ եվրոպական կարգավորողները հաստատեցին գործարքը։ Skype-ն ունի 65 միլիոն օգտագործող։ Այս մասին ընկերությունը հայտնել էր անցյալ ամիս։ Եվ այս բոլորը միասին վերցրած օրական 700 միլիոն րոպե Skype-ով զանգեր են կատարում, որից 300 միլիոնը՝ տեսազանգեր են, իսկ 30 միլիոնը՝ զանգեր են դեպի սովորական հեռախոսներ։ Skype-ի գործադիր տնօրեն Թոնի Բեյթսը այժմ Microsoft-ի Skype Դիվիզիայի նախագահն է։ Skype-ի արտադրանքները ներառվելու են Microsoft-ի արտադրանքի մեջ։ Skype-ի ծրագրերը հասանելի են iOS և Android, Mac OS և Linux օգտագործողների համար։ Մինչդեռ վերջիններս մրցակցում են Microsoft-ի Windows Phone և Windows օպերացիոն համակարգերի հետ։ Թոնի Բեյթսը հույս ունի, որ Skype-ի շահույթն ավելանալու է Microsoft-ի ներքո։ «Միասին մենք կկարողանանք հասնել 1 միլիարդ օգտագործողների ցուցանիշին»,- ասել է նա։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |