Երևանում բացվեց «Տեքստիլ և նորաձևություն 2011» առաջին միջազգային գործարար համաժողովը

Երևանում բացվեց «Տեքստիլ և նորաձևություն 2011» առաջին միջազգային գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 14-ին Երևանի Մոսկվայի տանը բացվեց «Տեքստիլ և նորաձևություն 2011» առաջին միջազգային երկօրյա գործարար համաժողովը: Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՄԱԱԶԿ-ի (ՅՈՒՆԻԴՕ) միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի և այլ հաստատությունների հետ համատեղ: Համաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաժողովի նպատակն է Հայաստանի տեքստիլ ոլորտի մրցակցային առավելությունների պարզաբանումը, արտադրության արդիականացաման և զարգացման հնարավորությունների մատնանշումը, միջազգային կապերի ստեղծումն ու ամրապնդումը:

Համաժողովը բացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով իր ելույթում մասնավորապես նշեց, որ չնայած մի շարք դժվարություններին, Հայաստանում, այնուամենայնիվ միտումներ կան տեքստիլ արդյունաբերության զարգացման ոլորտում: Այն չի պահանջում մեծ ներդրումներ, սակայն ստեղծում է աշխատատեղերը, որը շատ կարևոր է Հայասատանի, մասնավորապես մարզերի համար: Նա նաև ասաց, որ համաժողովը ապացուցում է, որ մեր երկրում կա հետաքրքրություն նշված ոլորտում:

ՀՀ վարչապետը ողջունելով համաժողովի մասնակիցներին, ասաց թեթև արդյունաբերության ոլորտը իրականում այդքան էլ թեթև չէ, որովհետև այն ամբողջ աշխարհում ուժեղ մրցակցություն ունի և Հայաստանն էլ պետք է իր արշանի տեղը զբաղեցնի այդ մրցակցության դաշտում: Վերջում Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է օգնել բոլոր արտադրողներին, համապատասխան ծրագրեր մշակելու գործում:

Համաժողովին զուգահեռ ընթանում է նաև տեքստիլ արտադրանքի ցուցահանդեսը և հայ մոդելավորողների աշխատանքների ցուցադրությունը: Համաժողովին մասնակցում են ավելի քան 40 տեղական ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, ներուժային գործընկերներ, արտադրողներ և ոլորտի ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի և ԵՄ երկրներից:

5  14.10.11 - «Տեքստիլ և նորաձևություն 2011» խորագրով առաջին միջազգային գործարար համաժողովը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---