ՂԱԿ-ն անիծել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարին Երևան մեկնելու համար

ՂԱԿ-ն անիծել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարին Երևան մեկնելու համար

PanARMENIAN.Net - Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» դատապարտում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսոբովի այցը Հայաստան: Ռամիլ Ուսոբովը գտնվում է Երևանում ԱՊՀ ՆԳՆԽ հերթական նիստին մանսակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, ՂԱԿ-ը հայտարարություն է տարածել այդ առնչությամբ:

«Ոչ մի բան չի կարող արդարացնել այս այցը: Ոչնչով չի կարելի արդարացնել այն փաստը, որ Ուսուբովը ոտնակոխ արեց մեր շահիդների արյունը… Իրեն հարգող, մի փոքր մարդկություն ունեցող անձը նման քայլի չէր գնա: Մենք Ուսուբովի անունն ընդգրկում ենք սև ցուցակում ու անիծում ենք մեր զոհված շահիդների հիշատակի առջև»,-ասվում է հայտարարության մեջ:

Երևանում ընթացող ԱՊՀ ՆԳՆ ղեկավարների նիստին, բացի Ադրբեջանի ներկայացուցչից, մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---