ՄԱԿ-ը մտահոգված է. Ամեն շաբաթ աշխարհում մեկ լրագրող է զոհվում![]() 14 հոկտեմբերի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեն մտահոգված է լրագրողների հանդեպ մահափորձերի փաստերով: Ինչպես հայտնում է Guardian-ը, իրավիճակն այնքան ցավալի է, որ միջազգային հանրությունը պետք է նոր ռազմավարություն մշակի, որը կոչված է ապահովելու լրագրողների անվտանգությունը, գտնում է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյը: Մեզ համար կարևոր է գործողությունների ծրագիր կազմել լրագրողներին պաշտպանելու համար, վերջ տալու այն կառույցների անպատժելիությանը, որոնք հարձակումներ են կատարում նրանց վրա»,-ասել է նա: Փիլլեյի հայտարարությունը հնչեց Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցի ֆոնի վրա, որտեղ ասվում է, որ ամեն շաբաթ աշխարհում մեկ լրագրող է զոհվում: Ըստ զեկույցի, անցյալ տարի աշխարհում 44 լրագրող է սպանվել, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 35: Հիմնականում դա տեղի է ունենում Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Լատինական Ամերիկայում: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Մեքսիկան է: Ըստ զեկույցի, այս տարվա 35 սպանություններից 9 կատարվել են այդ երկրում: .![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |