Հայաստանի զբոսաշրջային պաստառը լավագույնն է ճանաչվել Vettor Giusti ցուցահանդես-մրցույթում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-14-ը Կորեայում 154 երկրների և շուրջ 400 թղթակից անդամների մասնակցությամբ կայացել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանը: Նստաշրջանի շրջանակում կազմակերպված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթին, որին մասկացել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները, People's Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը:

ՄԱԿ UNWTO գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---