Գագիկ Մինասյան. Հայաստանի համար առաջնահերթ հարց է հարկային համակարգի ներդաշնակեցումը![]() 14 հոկտեմբերի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առևտրական, տեխնոլոգիական և էկոլոգիական հարցերով կոմիտեի հերթական նիստի հիմնական օրակարգը դարձավ ՍՏՀ անդամ երկրներում հարկային համակարգի կատարելագործման հարցերի քննարկումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՍՏՀԽՎ Կոմիտեի ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը: Մինասյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նիստի ընթացքում ներկայացված հաշվետվությունը, որը հիմնականում նվիրված էր ՍՏՀ երկրներում հարկային համակարգերի ներդաշնակեցմանը: «Քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկներ ընդունվեցին անդամ երկրների հարկային համակարգերի բարեփոխման առնչությամբ: Հայաստանի համար առաջնահերթ է միջազգային չափանիշներին հարկային համակարգի ներդաշնակեցումն ու տնտեսվարող սուբյեկտների հանդեպ խտրականության բացառումը»,- նշել է պատգամավորը: Մինասյանի խոսքով` ՀՀ կառավարության հիմնական գործիքներն այս գործընթացում մարդկային գործոնը նվազագույնի հասցնելն է հարկային գործընթացներում, ռիսկերի ստուգումը, ինչպես նաև մի շարք այլ կանխիչ գործողություններ: Հայաստանում հարկային համակարգի բարեփոխման ծրագիր էր մշակվել: Այն նախատեսում էր ոչ միայն հարկահավաքության ամենամյա ցուցանիշներ, այլև հարկային վարչարարության կատարելագործման միջոցներ: Այս ծրագրի համաձայն, հարկատուները բաժանվել են բարեխիղճների և ոչ բարեխիղճների, վերջինների կողմից իրավախախտումների համար պատժի միջոցները խստացվելու են: Ենթադրվում էր, որ ծրագրի իրականացումը թույլ կտա ավելացնել հարկահավաքությունը: Մասնավորապես, 2009 թվականից հարկվում է նաև գյուղատնտեսությունը, բացի դրանից, դադարել են գործել արտասահմանյան կապիտալով ընկերությունների համար հարկային արտոնությունները:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |