ՌԴ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներին Ղարաբաղի հարցը չքննարկելու համար14 հոկտեմբերի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը շնորհակալություն է հայտնել իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներին Ղարաբաղի հարցը չքննարկելու համար Երևանում ընթացող ԱՊՀ երկրների ՆԳՆԽ նիստում: Նման հայտարարություն արեց Նուրգալիևը՝ պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի ոստիկանության մարմինների համագործակցության հնարավորության մասին ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Ըստ նրա, ՆԳՆԽ-ն քաղաքական կազմակերպություն չէ: «Ես շնորհակալ եմ, որ Ռամիլ Ուսուբովի ու Ալիկ Սարգսյանի միջև այս պահին այդ հարցը չի արծարծվում: Կան հարցեր, որ պետք է լուծեն քաղաքական գործիչները»,-ասել է նա՝ հավելելով, որ նախարարների հիմնարար խնդիրը հանցավորության դեմ պայքարն է: Իր հերթին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ երկկողմ հանդիպում ադրբեջանցի պաշտոնակցի հետ նախատեսված չէ: «Մենք հանդիպել ենք նախօրեին, սակայն քաղաքական հարցեր չենք քննարկել: Մեր կառույցներն ապաքաղաքական են: Նա պատասխանատու է իր աշխատանքի համար, ես՝ իմ»,-ասել է Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |